Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 12-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2020 թվականի N 12-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով,  համայնքի ավագանին որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից  կատարել հատկացում՝

1.     «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին – 1,034,800 /մեկ միլիոն երեսունչորսհազար ութ հարյուր/ ՀՀ դրամ - Քաջարան համայնքի  զոհված ազատամարտիկների ընտանիքների, միայնակ կենսաթոշակառուների, արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընտանիքների, 1-ին կարգի հաշմանդամների, պատվավոր քաղաքացիների, երկկողմ ծնողազուրկ երեխաների, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների, միայնակ մայրերի - ջրի և կոյուղու, աղբահանության սպասարկման գծով սահմանված արտոնությունների փոխհատուցման վարձավճարների համար: 

2.     «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին – 1,123,712 /մեկ միլիոն մեկ հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ – Քաջարան համայնքի՝ Նոր Աստղաբերդ, Գեղի և Ձագիկավան գյուղերում խմելու ջրագծերի սպասարկման և քլորացման համար։


Կողմ -9

ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner