28.03.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բնակիչներ հաշվի առնելով 2022-2023թթ թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման հուշաթերթը: ՀՈՒՇԱԹԵՐԹ «ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»1. Ինչ է թունաքիմիկատը1)Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների ...
Մանրամասն |
|
20.03.24
Հանրային քննարկում
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ Հ0-110-Ն/ ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2024թ․ մարտի 29-ին, ժամը 12։00-ին Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք․Քաջարան, Լեռնագործների 4) տեղի կունենա «Մալկես» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լեռնաձորի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «Մալկես» տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա ...
Մանրամասն |
|
13.03.24
ՄԱՐՏԻ 13-Ը ՄԵԾՆ ԳՐՈՂ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է։
|
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ ...
Մանրամասն |
|
13.03.24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉԱՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
2024 թվականի մարտի 15-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը` հետևյալ օրակարգով․ - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի համար արտաբյուջետային հաշիվ բացելուն համաձայնություն տալու մասին։
|
|
13.03.24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉԱՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
2024 թվականի մարտի 20-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստը` հետևյալ օրակարգով․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին:«Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությանը ՎԱԶ 2121 մակնիշի տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար վարկային միջոցներ ներգրավելու մասին։ Հայաստանի ...
Մանրամասն |
|
09.03.24
"ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ 2024" մինի ֆուտբոլի մրցաշար` Սյունիքի մարզի քաղաքների միջև։
|
Մեկնարկեց "Քաջարան համայնքի ղեկավարի գավաթ 2024" մինի ֆուտբոլի մրցաշարը Սյունիքի մարզի քաղաքների միջև, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև N զորամասի ֆուտբոլի հավաքական թիմը։Մրցաշարի բացմանը ներկա էին Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanը, ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի աշխատակիցներ` գլխավորությամբ բաժնի պետ Գայանե Համազասպյանի, Քաջարանի պատվավոր քաղաքացի և սպորտային համայնքի երախտավոր Մերուժան Աթայանը, Կապանի համայնքապետարան/Kapan municipalityի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արշամ Սարգսյանը, հյուրեր և մարզաշխարհի ներկայացուցիչներ մարզի տարբեր բնակավայրերից։Մրցաշարի առաջին խաղի ...
Մանրամասն |
|
08.03.24
ՄԱՐՏԻ 8-Ի ՈՒՂԵՐՁ
|
Սիրելի՛ կանայք, մայրեր և աղջիկներ, սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա, մարտի 8-ի առթիվ:Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեր սերն ու ակնածանքն ուղղելու ձեր խոհեմության, համբերատարության, հոգատարության, սիրո ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար և արժևորելու ձեր բացառիկ դերը ազգապահպանության գործում: Անգնահատելի ու անուրանալի է ձեր դերը՝ նաև սերունդների դաստիարակության, կրթության, ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում:Առանձնահատուկ շնորհավորում եմ հանուն հայրենիքի մարտիրոսված մեր հայորդիների մայրերին, կանանց, քույրերին և դստրերին։ Հայ կինը խոնարհաբար տարել է և՛ դառնություն, և՛ վիշտ, սակայն երբեք չի կորցրել իր հոգու վեհությունն ու կանացիությունը։ ...
Մանրամասն |
|
08.03.24
ՄԱՐՏԻ 8-Ը ՔԱՋԱՐԱՆՈՒՄ
|
Մարտի 8-ին` Կանանց միջազգային տոնին Քաջարանի մշակույթի պալատը մարդաշատ էր։ Բարձրաճաշակ, տոնական և գեղեցիկ զարդարանքով նախամուտքը արդեն հուշում էր օրվա խորհրդի և գարնանային գեղեցիկ տոնի մասին։ Նախքան միջոցառման մեկնարկը՝ կանայք ծաղիկներ ստացան, իսկ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanը նախասրահում շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին։Միջոցառման հանդիսավոր մասը մեկնարկեց Քաջարանի հոգևոր հովիվ՝ տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությամբ, այնուհետև իր շնորհավորական խոսքով հանդես եկավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine արհմիության ներկայացուցիչ Արթուր Պապյանը։Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի օրվա ուղերձից հետո՝ հայտնի և սիրված հանդիսավար ...
Մանրամասն |
|
06.03.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ՝ ՊԱՐՈՆ ԱՈԿԻ ՅՈՒՏԱԿԱՅԻ ԱՅՑԸ ՔԱՋԱՐԱՆ։
|
|
|
23.02.24
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐՎԱ ՈՒՂԵՐՁ։
|
Սիրելի՛ հայրենակիցներ,ի սրտե շնորհավորում եմ ձեզ` Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:Օր, որը մեծ խորհուրդ և նշանակություն ունի մեր սերունդների համար։Փետրվարի 23-ը մեր համար և մեր ընկալումներում մնում է նվիրական օր` մեր ավագ սերնդի կողմից Խորհրդային բանակին ու հայրենիքին մատուցած ծառայությունների առումով, որի մեծ փորձով դրվեց նաև նորանկախ Հայաստանի ԶՈՒ հիմնարկեքը։Ձեզնից յուրաքանչյուրը` հողի մշակ, թե բանվոր, շինարար, թե ուսուցիչ, բժիշկ, թե գիտաշխատող, նույնիսկ այն հայ փոքրիկ մանուկը, որն այսօր ծնվել է` հայրենիքի պաշտպան է։Ես առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ այս պահին hայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնած մեր զինծառայողներին` աչքի առաջ ունենալով մեր հերոս պապերի ու հայրերի օրինակը, ովքեր իրենց ...
Մանրամասն |
|
19.02.24
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐ ՔԱՋԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
|
Օրը Թումանյանական էր Քաջարանի քաղաքային գրադարանում, որտեղ Քաջարանի գրադարանային միավորումը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում` նվիրված մեծն լոռեցու ծննդյան 155-րդ ամյակին։Միջոցառմանը իրենց կատարումներով և համարներով փայլեցին Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Միջոցառմանը ներկա էին նաև Քաջարանի համայնքապետարանի` կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի աշխատակիցներ, Քաջարանի համայնքային և "ԶՊՄԿ" ՓԲԸ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային օջախների պատասխանատուներ, ներկայացուցիչներ և կրթական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ ու ծնողներ։
|
|
16.02.24
Հանրային քննարկում
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ Հ0-110-Ն/ ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2024թ․ փետրվարի 27-ին, ժամը 12։00-ին Սյունիքի մարզի Քաջարանի մշակույթի պալատում /հասցեն՝ Քաջարան, Լեռնագործների 2/ տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավոր թափոնների գործածության գործունեության (մշակում,վերամշակում,պահում և տեղադրում) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական ...
Մանրամասն |
|
16.02.24
Հանրային քննարկում
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2024թ․ փետրվարի 27-ին, ժամը 11։00-ին Սյունիքի մարզի Քաջարանի մշակույթի պալատում /հասցեն՝ ք․ Քաջարան, Լեռնագործների 2/ տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի 110ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տարածքից և 220 կՎ օդային գծի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում ...
Մանրամասն |
|
15.02.24
ԿԱՅԱՑԱՎ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
|
Հարգելի բնակիչներ, կայացավ Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի, 2024 թ-ի փետրվարի 15-ի հերթակական նիստը, հետևյալ օրակարգով՝1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N1, N2, N3, N4, N5 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։5. ...
Մանրամասն |
|
13.02.24
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ ՔԱՋԱՐԱՆ 2024
|
Օրվա խորհրդին համահունչ` Վերին Հանդի սուրբ Աստվածածին եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց նախատոնակ, այնուհետև նորապսակներին եկեղեցու բակում սպասվում էր հյուրասիրության սեղան` պատրաստված յոթ տեսակ ընդեղենով և հայկական, ավանդական ամենատարբեր քաղցրավենիքներով, գաթաներով ու վառարանների վրա պատրաստված թեյով։ Տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությունից հետո` նորապսակներին իր բարեմաղթանքը ուղղեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanը, որից հետո Քաջարանի ստեղծագործական խմբերը հանդես եկան ամենատարբեր կատարումներով, որի ժամանակ համայնքի ղեկավարի ձեռամբ և տեր Շիրակ քահանա Խանոյանի առաջնորդությամբ վառվեց ավանդական կրակը և նորապսակները կատարեցին իրենց ավանդական թռիչքը կրակի ...
Մանրամասն |
|
02.02.24
"ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԱՎԱԹ 2024" ԲԱԿԱՅԻՆ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
|
Քաջարանի մարզահամալիրում կայացավ "Քաջարան համայնքի ղեկավարի գավաթ 2024" բակային մինի ֆուտբոլի մրցաշարը, որը կազմակերպվել էր Քաջարանի համայնքապետարանի՝ Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ծրագրերի բաժնի կողմից՝ բաժնի առաջատար մասնագետ Գարեգին Ստեփանյանի նախաձեռնությամբ և Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanի բարձր հովանու ներքո ու հետևյալ մրցավարական կազմով՝ գլխավոր մարզիչ՝ Գարեգին Ստեփանյան, օգնականներ՝ Գոռ Առաքելյան և Դավիթ Մանգասարյան։Եզրափակիչ խաղի ավարտից հետո տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝1-ին տեղ՝ Բակունցի փ․-ի հավաքական2-րդ տեղ՝ Աբովյան փ․-ի հավաքական3-րդ տեղ՝ Շահումյան փ․-ի հավաքական։Հաղթող երեք թիմերն էլ համայնքի ղեկավարի կողմից արժանացան ...
Մանրամասն |
|
28.01.24
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ 32՝ ԵՐԹ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
|
Հայոց բանակի կազմավորման 32 ամյակին նվիրված միջոցառումները Քաջարանում մեկնարկվեց կենտրոնական պուրակից՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanի գլխավորությամբ։ Հանուն հայրենիքի նահատակված մեր հայորդիների հարազատները, քաջարանցիները, քաղաքի կրթական և մշակութային օջախների սաներն ու ուսուցիչները, զինվորականները, ԵԿՄ Քաջարանի տ/բ վետերանները և պատանի երկրապահները հյուրերի հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին Քաջարանի Եղբայրական պանթեոնում, որտեղ զինվորական կարգով և Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանի ձեռամբ աղոթք արվեց՝ ի հիշատակ մեր նահատակների։Այնուհետև հարգանքի տուրք մատուցվեց Քաջարանի ԵԿՄ տ/բ հարակից տարածքում նորաբաց պուրակի խաչքարին, որը մեր ազատագրական պայքարի ...
Մանրամասն |
|
28.01.24
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ 32՝ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ԵՎ ՀԱԳԵՑԱԾ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
|
Հայոց բանակի 32 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՝ Քաջարանի մշակույթի պալատում հանդես եկավ փողային նվագախումբը, այնուհետև ճեմասրահում ներկայացվեց 44 օրյա պատերազմին նվիրված ֆոտոցուցահանդես, որից հետո ՀՀ օրհներգով մեկնարկեց հանդիսավոր նիստը, որտեղ Քաջարանի հոգևոր հովիվ` տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությունից հետո, օրվա խորհրդին համահունչ՝ շնորհավորական ուղերձով հանդես եկավ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanը, այնուհետև զինվորական Դավիթ Հարությունյանը իր մաղթանքներն ուղղեց ներկաներին։Հանդիսավոր նիստից հետո իր մեկնարկը տվեց հագեցած համերգային ծրագիրը, որտեղ հանդես եկան Քաջարանի արվեստի դպրոցի ստեղծագործական խմբերի և մշակույթի պալատի պարային խմբի սաները և "Արցախի ...
Մանրամասն |
|
28.01.24
ՈՒՂԵՐՁ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 32 ԱՄՅԱԿԻ
|
Սիրելի հայրենակիցներ,սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 32 ամյակի կապակցությամբ։ Բանակ, որը ստեղծվեց հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ ու դարձավ նորանկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը և մեր այսօրվա անվտանգության երաշխավորը։Հայոց բանակը 1990-ական թվականներից մինչև այսօր անցել է բազմաթիվ փորձությունների միջով՝ ունենալով փառավոր հաջողություններ և ցավալի անհաջողություններ, բայց շատ արագ կարողացել է ուղղել իր մեջքը և ամրանալ։ Եվ այսօր մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա աշխատանքի արդյունքն ու սրբազան պարտքը պետք է լինի` հետևողականորեն բարձրացնել Հայոց բանակի մարտունակությունը և այն դարձնել ավելի արդիական ...
Մանրամասն |
|
24.01.24
ՀԱՅ ՄԵԾՆ ԳՐՈՂ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է։
|
Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 |