Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 246-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2019 թվականի N 246-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ՔԱՋԱՐԱՆ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՄԽԻԹԱՐ ԱՐՇԱՎԻՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 53.0Ք.Մ. ԱՐՏԱՔԻՆ /43.75Ք.Մ.ՆԵՐՔԻՆ/ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ՝ 0.00265 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>>թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>>թիվ 470-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018թվականի N 11 որոշումների, հաշվի առնելով Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոց թիվ 16 շենքի, 30 բնակարանի բնակիչ Մխիթար Արշավիրի Հովհաննիսյանի դիմումը`

1.ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան Լեռնագործների փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N04062019-09-0031) Մխիթար Արշավիրի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 53.0.ք.մ.արտաքին /43.75ք.մ. ներքին մակերեսով ավտոտնակը 0.00265հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝ ընդհանուր 79765/յոթանասունինը հազար յոթ հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամով, որից 53.0x0.11x10000 =58300 (հիսունութ հազար երեք հարյուր ) ՀՀ դրամ ավտոտնակի և 26.5x 0.0135x 60000=21465 (քսանմեկ հազար չորս հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մխիթար Արշավիրի Հովհաննիսյանին: 2.Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner