Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 277-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2020 թվականի N 277-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 10/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՄԵՆ ՌՈԲԵՐՏԻ ԱՆԴՐԵՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 45,3 Ք.Մ. ԱՐՏԱՔԻՆ /33,09 Ք.Մ. ՆԵՐՔԻՆ/ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ 45,3 Ք.Մ. ԱՐՏԱՔԻՆ /35,82 Ք.Մ./ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ՝ 0.00453 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և   դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն  ևՔաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018թվականի N 11 որոշումների, հաշվի առնելով Քաջարան  քաղաքի, Աբովյան փողոց  թիվ 10 շենքի, 29-30  բնակարանի բնակիչ  Արմեն Ռոբերտի Անդրեասյանի դիմումը`

                                                          ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, ք. Քաջարան, Աբովյան  փողոցի թիվ 10/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N 10082020-09-0027)` Արմեն Ռոբերտի Անդրեասյանի կողմից ինքնակամ կառուցված 45,3 ք.մ.արտաքին /33,09 ք.մներքինմակերեսով օժանդակ շինությունն ու 45,3 ք.մ. արտաքին /35,82 ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ 0.00453հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման սպասարկման հողամասով՝  ընդհանուր 186190/ հարյուր ութսունվեց հազար հարյուր իննսուն/ ՀՀ դրամով, որից  45,3x0.11x20000=99660 (իննսունինը հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամ օժանդակ շինության  և 45,3x0.11x10000=49830 (քառասունինը հազար ութ հարյուր երեսուն)  ՀՀ  դրամ ավտոտնակի, 45,3x0.0135x60000=36700 (երեսունվեց հազար յոթ հարյուր դրամՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Ռոբերտի Անդրեասյանին։

2. Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner