Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴՈԿԱՎԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 33/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ԹՈՒՆԵԼ>> ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N1918-Ն որոշման, հաշվի առնելով <<ԹՈՒՆԵԼ>>ՓԲԸ-ի տնօրեն Ա. Պետրոսյանի դիմումը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվերակության արդյունքները, համայնքի ավագանին  որոշում է՝  

1.  Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան  բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսել փոփոխություններ, ըստ որի առաջարկվում է

ա) Բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման>> գործառնակն նշանակությամբ, փոխադրել՝ Քաջարանի համայնք, գ. Անդոկավան 2-րդ փողոց, 33/1 հասցեում գտնվող ՙՙԹՈՒՆԵԼ՚՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1,6474հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության <<արդյունաբերական օբյեկտների հողեր>>  գործառնական նշանակությամբ հողերից /կադաստրային ծածկագիր 09-038-0019-0018/:

2. Համայնքի ղեկավարին` կազմել  և օրենսդրությամբ սահմանված կարգով  հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱԳԱՂԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner