Քննելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքում <<Տելիա-Մայնինգ>> ՍՊԸ-ի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության կողմից 2019 թվականի -ին կազմված թիվ արձանագրությունն ու կից փաստաթղթերը
պարզեցի`
Վարչական իրավախախտում կատարած <<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությունն Քաջարան համայնքի Գեղավանք 3-րդ փողոցի թիվ 8 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,25հա հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է 482,75քմ ներքին մակերեսով կայանային հանգույց՝ <<ՓՀԷԿ-ի շենք/ և 464,74քմ ներքին մակերեսով բաց էլեկտրաենթակայան, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով։ Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,
որոշում եմ ՝
1․<<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությանը վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք 200000/երկու հարյուր հազար/ՀՀ դրամի չափով։
2․ <<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերության կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին՝ սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել <<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությանը։