Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 24-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքիավագանին 

 

 

ո ր ո շ ու մ է.

1.     Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ հողամասը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու`

ա/ ԼՕՏ 1 Քաջարանի համայնք գյուղ Նոր Աստղաբերդ գյուղում գտնվող /կադաստրային ծածկագիր 09-106-0412-0001-ից/ համայնքային սեփականություն հանդիսացող  /սեփ. վկայական  N 25072019-09-0002/ գյուղատնտեսական նշանակության 0.39459 հա վարելահողը, մեկնարկային գին սահմանելով 96700 /իննսունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:                                                                                          

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner