Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 10-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշումով և հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 25.09.2020 թվականի թիվ 47-Ա որոշումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնքի, Գեղի գյուղում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.21554հա հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Գեղի, Գետափ 2-րդ փողոց թիվ 30: