Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 62-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2020 թվականի N 62-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈԶԱ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,13 ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ, ԳՈՄԸ , ԾԱԾԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայնՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 22.1 կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման, հիմք ընդունելով "Հայաստանի ազգային արխիվ" ՊՈԱԿ Սյունիքի մարզային մասնաճյուղի 02.12.2019.2019թ. թիվ ՍՆ-1216, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի աշխատակազմի Սյունիք տարածքային ստորաբաժանման կողմից 29.11.2019թ. տրված թիվ N ԱՏ-29/11/2019-99-0248, Լեռնաձորի վարչական ղեկավարի Ս.Պետրոսյանի կողմից 03.12.2019թ. տրված N-200 տեղեկանքները և Ռոզա Խաչատուրի Հովհաննիսյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1.      ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող սահմանազատված 0.13 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 111.84  /մեկ հարյուր տասնմեկ ամբողջ ութսունչորս/ քառ.մ. ներքին մակերեսով բնակելի տունը, 174.24  /մեկ հարյուր յոթանասունչորս ամբողջ քսանչորս/ քառ.մ. ներքին մակերեսով բնակելի տունը, 66.94  /վաթսունվեց ամբողջ իննսունչորս/ քառ.մ. ներքին մակերեսով գոմը և 7.54 /յոթ ամբողջ հիսունչորս/ քառ.մ. ներքին մակերեսով ծածկը, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել Ռոզա Խաչատուրի Հովհաննիսյանի սեփականությունը:          

2.      Բնակելի տներին, գոմին, ծածկին և սպասարկման հողամասին տրամադրել հասցե.

 

ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք գյուղ Լեռնաձոր  4-րդ թաղամաս, տուն 27: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner