Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 319-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2019 թվականի N 319-Ա

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀայաստանիՀանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդկետով՝ 

                                                                ՈՐՈՇՈՒՄ   ԵՄ

1. 2019 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի  20-ը Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմում,  համայնքային հիմնարկներում, համայնքային ենթակայությամբ  առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում՝  /«Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ»ՀՈԱԿ, «Քաջարանի արվեստի դպրոց»ՀՈԱԿ, «Քաջարանի գրադարանային միավորում»ՀՈԱԿ, «Լեռնաձորի մանկապարտեզ»ՀՈԱԿ, «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն»ՓԲԸ/ անցկացնել  հիմնական միջոցների և ապրանքանյութական արժեքների գույքագրում:

2. Գույքագրումն օրենքով սահմանված կարգով անցկացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը`  համաձայն հավելվածի:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վազգեն Ազարյանի վրա:

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քարտուղար Զոհարպ Առաքելյանի վրա:

     5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner