Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 63-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2020 թվականի N 63-Ա

ՄԱՐԱՏ ՍԱՄՎԵԼԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ 9/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ  հոդվածի22-րդ, 24-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելուև (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> թիվ 2387-Ն որոշումներով և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան քաղաքի, Աբովյան փողոցի  6 շենքի, 6-7 բնակարանի բնակիչ Մարատ Սամվելի Դավթյանի դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2617578 վկայականի համաձայն ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան, Լեռնագործներ 9/1 հասցեում գտնվող Մարատ Սամվելի Դավթյանին  սեփականության իրավունքով  պատկանող  Բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.0133 հա սպասարկման հողամասում ինքնակամ կառուցված  20.46 քառ.մ արտաքին /18.27 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակը,  որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Մարատ Սամվելի Դավթյանի սեփականություն:

1. Մարատ Սամվելի Դավթյանին  սեփականության իրավունքով  պատկանող  (սեփ. վկայական2617578ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան, Լեռնագործներ 9/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ՝

1.1.                       Խանութ-սրահին և 0.01054հա սպասարկման հողամասին՝

ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, ք. Քաջարան Լեռնագործների փողոց, 9/1/1;

1.2.                       Ինքնակամ կառուցված ավտոտնակին և 0.00276 հա սպասարկման հողամասին՝

ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, ք. Քաջարան Լեռնագործների փողոց, 9/1/2;

2.                   Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner