Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ` ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱԲԻԿԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՇԵՆՔԻ ԹԻՎ 19 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ/ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով 08.03.1994թ. Ժողովրդական պատգամավորների Քաջարանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի  կողմից տրված թիվ 124 օրդերը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և  ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղի 3-րդ փողոց 1-19 բնակարանի բնակիչ Նոննա Շահնազարյանի դիմումը ,  համայնքի ավագանին որոշում է՝ 

1.Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող  /սեփ. վկայական թիվ 13022020-09-0006/,  ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղի 3-րդ փողոց թիվ 1  շենքի թիվ 19 բնակարանը  անհատույց  /նվիրատվության կարգով/  օտարել փաստացի տիրապետող անձանց` Նիկոլայ Էդուարդի Շահնազարյանին՝ ծնված 1966թ., Նոնա Բենիկի Շահնազարյանին՝ ծնված1971թ., Քրիստինե Նիկոլայի Շահնազարյանին՝ ծնված 1992թ., Էդուարդ Նիկոլայի Շահնազարյանին՝ ծնված 1993թ. և Նորա Զաքիի Շահնազարյանին՝ ծնված 1935թ։

2.Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ առնչվող վճարումներ իրականացումը:  

3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱԳԱՂԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner