Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՄԱՐՏԻ 2020թվականի N 182-Ա

ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԹԻՄԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 29-րդ, 47-րդ հոդվածի 2-րդ մասի 24-րդ կետերով, ՀՀ Սյունիքի մարզպետի 2020 թվականի մարտի 13-ի N 01//01618-2020 գրության՝ երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով/դեպքերով պայմանավորված արտակարգ իրավիճակների պլանի 9-րդ, 10-րդ, 11-րդ և 24-րդ կետերի դրույթներով

1․ Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների համար Քաջարան համայնքում ըստ բնակավայրերի ստեղծել մասնագիտացված խմբեր՝ համաձայն N1, N2, N3, N4 և  N5 հավելվածների։

2․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան