Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ՄԱՐՏԻ 2020թվականի N 184-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԵՆԱՊԱՏԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ մասերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին >> թիվ 731-Ն որոշման

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 8 հասցեում 09-007-0014-0002 կադաստրային ծածկագրով  բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.15 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված  66.87 քմ ընդհանուր մակերեսով հենապատերը,  որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,  ճանաչել օրինական  և գրանցել որպես  համայնքային սեփականություն:

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան