Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-81, qajaran.syunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՅԻՍԻ 2020թվականի N 206-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 210 հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  ՀՀ օրենքի 33 և 34 հոդվածների, հաշվի առնելով ՔՄարտիրոսյանի  զեկուցագիրը

1.       2012թվականի մարտի 30-ին կնքված հողամասի սերվիտուտի (գրանցված է ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 1033) պայմանագիրը փոփոխել և կատարել լրացումներ հետևյալ բովանդակությամբ <<2Կողմերի պայմաններ>> գլուխը փոփոխել <<2Կողմերի իրավունքներ և պարտականություններով>>։ Նույն գլխում ավելացնել

21Տրամադրողը իրավունք ունի

ա/պահանջել սերվիտուտի դադարում,եթե վերացել են դրա սահմանման հիմքերը, եթե վերացել են դրա սահմանման հիմքերը

բ/ դատական կարգով պահանջել դադարեցնել սերվիտուտը, եթե դրա հետևանքով նա չի կարող օգտագործել հողամասը  իր նպատակային նշանակության համապատասխան։

գ/տիրապետել, տնօրինել և օգտագործել սերվիտուտով ծանրաբեռնված հողամասը։

22Տրամադրողը  պարտավոր է

ա/չմիջամտել օգտառուի տնտեսական գործունեությունը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։

բ/24կետի գ/ ենթակետում նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ պահել օգտառուին։

23 Օգտառուն իրավունք ունի

ա/ պահանջել պայմանագրի լուծում, եթե վերացել է դրա անհրաժեշտությունը։

24Օգտառուն պարտավոր է

ա/սերվիտուտի տրամադրման դիմաց նախատեսված վճարը մուծել հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային  եռամսյակներին, ոչ ուշ, քան  մինչև համապատասխան եռամսյակի  վերջին  ամսվա 25-ը։

բ/նախատեսված վճարի ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար  տրամադրողին  վճարել տուգանք՝ չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով։

գ/սերվիտուտով ծանրաբեռնված հողամասը օգտագործել՝ չխախտելով դրա նպատակային նշանակությունը։

Իսկ <<պայմանագրում 23 հողամասը սահմանափակ օգտագործման իրավունքը տրամադրում է կողմերին  հիսուն տարի ժամկետով>> փոխարինել առանձին գլխի տեսքով ՝ <<Գլուխ 3։ Պայմանագրի գործողության ժամկետը։ Հողամասի սահմանափակ օգտագործման իրավունքը տրամադրում է կողմերին  50 /հիսուն տարի/ ժամկետով>>։

Ավելացնել <<Գլուխ 4։ Անհաղթահարելի ուժի ազդեցությունը։

Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանաիրը կնքելուց հետո և , որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղեկացնելով մյուս կողմին>>։

 Պայմանագրի մնացած կետերը հաշվառել ըստ հերթականությամբ։
    2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է <<Օգտառու>>-ի կողմից: 
    3. Սույն որոշումն ընդունման պահից 30-օրյա ժամկետում պետական գրանցման չներկայացնելու դեպքում կհամարվի ուժը կորցրած։ 
    4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան