Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Քաջարան Լեռնագործների 4, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՐՏԻ 2020թվականի N 186-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

     ՂեկավարվելովՀայաստանիՀանրապետության«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Համայնքային ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 10-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի16-ի՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N-326 Ա Հրամանում փոփոխություններ և լրացումներկատարելու  մասին» N 389-Ա Հրամանը՝ 

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը՝ համաձայն N N 1-11հավելվածների:

2.  Աշխատակազմի քարտուղարին`

2.1 Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել «Համայնքային ծառայության մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքով սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Մ. ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

20 __ թ. ______________                                                                        
ք.Քաջարան