Այսօր: Շաբաթ, 30 Մայիսի 2020թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 402
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2019,Դեկտեմբեր 23 - 2020,Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.05.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺ_ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Սույն թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է անցումը պարտադիր սպանդանոցային մորթի։Այս կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։Դասընթացը նպատակ է հետապնդում՝ հուլիսի 1-ից իրենց գործունեությունը ... Մանրամասն
09.05.20 ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ

Հաղթանակի տոնի կապակցությամբ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ, զինվորական սպաներ ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին եւ Մեծ հայրենականին մեր օդային տարածքում վթարված ու Քաջարանում ամփոփված Սովետական Միության ռազմական օդանավի օդաչուներ Սոկոլովի եւ Հասանովի հուշաքարին։ Քահանա տեր Շիրակ Խանոյանը հիշատակի պատարագ մատուցեց։ Այնուհետեւ տոնի առիթով համայնքի ղեկավարը նվերներ հանձնեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։

 
09.05.20 ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՚ ժողովուրդ, մայիսը մեզ համար հաղթանակների ամիս է: Մեր ժողովուրդը այդ հաղթանակներն ամրագրել է իր կամքի, հերոսականության, միասնության շնորհիվ: Համոզված եմ՝ այդպես կլինի նաև ապագայում: ՈՒզում եմ շնորհավորել բոլորիդ մայիսյան փառապանծ հաղթանակների եռատոնի առթիվ:1945 թվականից ի վեր մեր ժողովուրդը նշում է Մայիսի 9-ը որպես ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի օր: Օրվա առթիվ շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին: Հարգելի՚ վետերաններ, մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն: Աստծո կամքով ապրեք երկար, տեսնեք ձեր հայրենիքը ծաղկուն ու հզոր: Նորանկախ Հայաստանի եւ Արցախի պատմության փառապանծ ու հերոսական էջերից է Շուշիի ազատագրումը՝ իբրեւ հայ ռազմավարական հանճարի պսակ։Թող հայ ազգը այսուհետ ... Մանրամասն
08.05.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Ղեկավարվելով ,, Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին,, ՀՀ Կառավարության 2020թ մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ Երկրապահի օրը և Հաղթանակի և խաղաղության տոնին հնարավոր մարդկային  կուտակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՝

2020թ մայիսի 8-ին՝ ժամը 20։00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 23։59-ը արգելվում է անձանց մուտքը Հայրենական Մեծ Պատերազմում զոհվածների հուշակոթող;

01.05.20 ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՝ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
գների ենք դիմագրավել, սա էլ կանցնի, և աշխատավոր հայ մարդը անխոնջ կլծվի իր ազնիվ գործին, արդար քրտինքով կվաստակի իր հանապազօրյա հացը: Աշխատանքի և աշխատավորների տոնը, որը նաև կոչվել է Աշխատավորների համերաշխության միջազգային օր, տարբեր ժամանակներում քաղաքական տարբեր երանգներ է ստացել, բայց ազնիվ քաղաքացու և աշխատավորի համար այն միայն մեկ երանգ ու բովանդակություն կարող է ունենալ. և քաջարանցին՝ որպես զտարյուն աշխատավոր, գիտի, որ ողջ տարին ինքը բարօրություն է ստեղծում իր պետության, իր ընտանիքի համար, և Մայիսի 1-ը իր տոնն է: Շնորհավո՜ր տոնդ, իմ աշխատավո՛ր բարեկամ, արարի՛ր, շենացրու՛, վայելի՛ր, քո հզոր մտքով, քո ամուր բազկով, քո կոփված կամքով շարունակի՛ր առաջ ընթանալ՝ ստեղծելով բարիք ու բարեկեցություն: ... Մանրամասն
27.04.20 ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Կայացավ Քաջարան համայնքի ավագանու 2020 թ ապրիլի 27-Ի թիվ 3 հերթական նիստը    Օրակարգում՝ 1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2020 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հաշվետվության կատարման մասին: /Զեկ. Վ.Ազարյան/2. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2019թ.-ի դեկտեմբերի 23-ի թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: /Զեկ. Վ.Ազարյան/3. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի համար արտաբյուջետային հաշիվներ բացելուն համաձայնություն տալու մասին: /Զեկ. Գ․Գաբրիելյան/4. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2019թ.-ի դեկտեմբերի 23-իթիվ 49-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին։ /Զեկ. Վ.Գրիգորյան/5. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող, ... Մանրամասն
24.04.20 ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ծաղիկներ խոնարհեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին։ Տեր Շիրակ Խանոյանը մատուցեց ոգեկոչման եւ հոգեհանգստի պատարագ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ջանք չի խնայում համայնքի զարգացման համար
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ջանք չ
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4

0285-3-21-81

qajaran.syunik@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner