Այսօր: Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020,Մարտ 16 - Ապրիլ 16
Հայտարարություն
2019,Դեկտեմբեր 23 - 2020,Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.03.20 ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների ... Մանրամասն
23.03.20 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Սույն թվականի մարտի 21-ից Քաջարանի համայնքապետարանը մեկնարկել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից անապահով ընտանիքներին նվիրատվությամբ աջակցելու գործընթացը։ Այսօր համայնքապետարանի միջոցներով տրամադրվել են պարենային եւ ոչ պարենային ապրանքների, ախտահանիչ եւ անհատական պաշտպանիչ միջոցների առաջին ծանրոցները։ Նախաձեռնության շրջանակում ներառվել են ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ, չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած 50 ընտանիքներ։
Հիշեցնենք, որ համայնքապետարանը շարունակում է նվիրատվությունների հավաքագրման եւ անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու գործընթացը։

20.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի համաքաղաքացիներ և գործընկերներ․
Հիմք ընդունելով ՀՀ պարետի ցուցումները և հաշվի առնելով ՀՀ-ում ստեղծված արտակարգ դրությունը՝ Քաջարանի համայնքապետարանը հայտարարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից՝ պարենային և ոչ պարենային ապրանքների նվիրատվությունը, համայնքի սոցիալապես անապահով և միայնակ ծերերի համար։              Նվիրատվությունների պահեստավորման կետ է հանդիսանում ՝ ք․Քաջարան, Լեռնագործների 13/30 հասցեն։ Նվիրատվությունները կընդունվեն երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 9։00-ից 18։00-ն։ 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 0285-3-21-81։
19.03.20 ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Քաջարանի համայյնքապետարանի կողմից  կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման դեմ պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ։ Այսօր ախտահանում կատարվել է նաև համայնքապետարանի աշխատասենյակները, միջանցքները և հարակից տարածքները։ Վստահեցնում ենք, որ աշխատանքները կլինեն շարունակական։

Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ խնդրում ենք Ձեզ հնարավորինս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները և մշտապես ունենալ, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ։

18.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի համաքաղաքացիներ, գործընկերներ․

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Քաջարանի համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով։

Պայմանավորված ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը բացառելու և անվտանգության նպատակով Քաջարանի համայնքապետարանն դադարեցնում է  քաղաքացիներից և կազմակերպություններից առձեռն նամակ-դիմումների ընդունումը։

Դրանք կարող են ներկայացվել առցանց եղանակով՝ տեղեկատվական և էլեկտրոնային փոստով /qajarancity@mail.ru, kajaran.am/:

 

16.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի համաքաղաքացիներ.Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում (կամ նմանատիպ այլ իրավիճակներում) համայնքապետարանի աշխատակազմը 2020թ. մարտի 17-ից  իր աշխատանքները կազմակերպում է հեռահար եղանակով:Սույնով ցանկանում ենք իրազեկել համայնքապետարանում ներդրված և գործող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով աշխատանքը հեռավար եղանակով կազմակերպելու և քաղացիներին ծառայություններ մատուցելու լայն հնարավորությունների մասին։Քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի www.kajaran.am ընձեռնված հնարավորությունների շնորհիվ չներկայանալով համայնքապետարան.• Տեղեկանալ ... Մանրամասն
15.03.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ        Հարգելի՛ քաղաքացիներ Ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակից եւ մեր մտահոգությունից, հիվանդության կանխարգելման համար պայքարում անչափ կարեւորելով յուրաքանչյուր անհատի անձնական բարձր գիտակցությունը, լուրջ մոտեցումը, պատասխանատվությունը՝ խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում։Մեր բոլոր քաղաքացիներին՝զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն եւ այլն) ու մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց։Հատկապես ուշադիր լինել ու սահմանափակել երեխաների ու 60 տարեկանն անց եւ խրոնիկ հիվանդություներով անձանց շփումները։Տնից դուրս գալ միայն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ջանք չի խնայում համայնքի զարգացման համար
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ջանք չ
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4

0285-3-21-81

qajaran.syunik@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner