21.11.19
2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
|
2019 թվականի դեկտեմբերի 5-ին` ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում: Բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում ենք մասնակցելու կայանալիք հանրային քննարկմանը:Օրակարգում`ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2020 թվականի Տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ) և 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման մասին. /Զեկ. Գ.Գաբրիելյան, Վ.Ազարյան/ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի 2020 թվականի աշխատակազմի կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի, պաշտոնային դրույքաչափերի մասին. /Զեկ. Զ.Առաքելյան/ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ...
Մանրամասն |
|
13.11.19
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
|
Նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը աշխատանքային այց կատարեցին Քաջարան համայնք: Համայնքապետարանում կայացած հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներ: Մանվել Փարամազյանը ներկայացրեց համայնքի ընթացիկ խնդիրներն ու կատարման ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն 10-ը ծրագրերը, 2019 թվականի բյուջեի կատարման և սեփական եկամուտների ֆինանսական ամփոփ տվյալները: Քննարկվեցին նաև հաջորդ տարվա համար պլանավորած սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի նախագծերը: Հանդիպումն ընթացավ կառուցողական քննարկման, հարց ու պատասխանի ձևաչափով: Հունան Պողոսյանը ...
Մանրամասն |
|
12.11.19
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՅՈՒՐԵՐՆ ԷԻՆ IQ ՔԱՋԱՐԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
|
Այսօր համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը համայնքապետարանում հյուրընկալեց Քաջարանի IQ կենտրոնի սաներին՝ կենտրոնի ղեկավարի և մարզիչների հետ: Կենտրոնի երեք սաներ պարոն Փարամազյանի հովանավորությամբ օրերս մասնակցել են Սոչիում կայացած IMG 2019, ISMA օլիմպիադաներին, արժանացել հաղթական հորիզոնականների, զբաղեցրել առաջին և երրորդ մրցանակային տեղեր: Համայնքի ղեկավարը կարևորեց Քաջարանում գործող IQ կենտրոնի կրթական. զարգացնող նշանակությունը երեխաների համար, հետաքրքրվեց սաների հաջողություններով, կենտրոնի գործունեությամբ, խոստացավ իր աջակցությունն անհրաժեշտության դեպքում: Մենթալ թվաբանության մարզիչն ու օլիմպիական երեք երեխաներն արժանացան համայնքի ղեկավարի կողմից պատվոգրերի ու դրամական խրախուսանքի:
|
|
09.10.19
«#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառում
|
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման մեջ» ծրագիրը 2019թ. նոյեմբերի 7-9-ը կազմակերպում է «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը՝ խրախուսելու բազմաբնակավայր համայնքներում տարաբնույթ խնդիրներին արձագանքող կանանց ակտիվ խմբերի ստեղծումը։#DEMOCoDesign Lab-ին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հայտերի ներկայացման ուղեցույցից, անցնելով հետևյալ հղումով` http://bit.ly/2Oiw0jM :Լաբի նպատակն է մշակել նախագծեր բազմաբնակավայր համայնքներում կանանց մասնակցությունը խրախուսելու համար: Եռօրյա #DEMOCoDesign Lab-ի ընթացքում մրցույթով ընտրված մինչև 6 գաղափարները կներկայացվեն մասնակիցներին, նրանց օգնությամբ կմշակվեն և կդառնան ...
Մանրամասն |
|
07.10.19
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Քաջարանում նշեցին Ուսուցչի տոնն ու Գրադարանավարի օրը: Այս առիթով համայնքապետարանում կազմակերպվել էր հյուրասիրություն: Հրավիրվել էին համայնքի բոլոր դպրոցների տնօրենները, ուսուցիչներ, Քաջարանի գրադարանային միավորման աշխատակիցները: Հրավիրյալները մասնագիտական տոնի կապակցությամբ համայնքի ղեկավարի կողմից արժանացան պարգևների՝ դրամական խրախուսանք և շնորհակալագրեր: Գրադարանավարի օրվա առթիվ պարգևատրվեց <<Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում>> ՀՈԱԿ-ի ողջ կոլեկտիվը:
|
|
27.09.19
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
|
Գեղիի միջնակարգ դպրոցը շնորհակալագիր հանձնեց համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին՝ դպրոցի նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի և մշտական աջակցության համար: Առիթը համայնքի ղեկավարի նվերն էր դպրոցին: Երեխաներին տաք սննդով ապահովելու նպատակով վերջերս վերանորոգվել է դպրոցի ճաշարանը, իսկ պարոն Փարամազյանն իր կողմից կահույք, սպասք և խոհանոցային պարագաներ հատկացրեց ճաշարանին: Մանկավարժական, աշակերտական և ծնողական հանրույթը բարձր է գնահատում համայնքի ղեկավարի հոգատար վերաբերմունքը դպրոցի նկատմամբ:
|
|
21.09.19
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, քաջարանցինե՛ր, շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի և Քաջարանի հիմնադրման 61-ամյա տարեդարձի առթիվ: Անկախությունը մեր ժողովրդի միասնական կամքի արդյունքն է, տոկունության ու հերոսական ոգու հաղթանակը, և յուրաքանչյուրիս պարտքն է՝ փայփայել ու պահպանել այն՝ որպես սրբություն սրբոց ու որպես սրբազան ավանդ՝ ժառանգել մեր սերունդներին: Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը դրեցին անկախության զոհասեղանին, հավերժ փառք նրանց հիշատակին: Հայրենիքի ընկալումը ամեն մարդու համար սկսվում է իր բնօրրանից, հարազատ քաղաքից: Հայրենիքի առջև պարտքն էլ սկսվում է համայնքի առջև ունեցած պարտքի մեր գիտակցումից: Հայոց անկախ պետության փոքր, բայց կարևոր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |