ԵՄ ֆինանսավորմամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) 2011 թ․ սկսած Հայաստանում իրականացնում է ՓՄՁ աջակցության ծրագիր։ Այս տարիների ընթացքում աջակցություն է տրամադրվել 750-ից ավելի հայաստանյան ձեռնարկությունների։
Եթե ունեք փոքր կամ միջին բիզնես և ցանկանում եք զարգացնել/ընդլայնել այն կամ դարձնել ավելի մրցունակ, դիմեք մեզ։ Մանրամասներին և դիմելու կարգին ծանոթացեք ստորև կամ զանգահարեք +374 10 590901: