ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի համաքաղաքացիներ.
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում (կամ նմանատիպ այլ իրավիճակներում) համայնքապետարանի աշխատակազմը 2020թ. մարտի 17-ից իր աշխատանքները կազմակերպում է հեռահար եղանակով:
Սույնով ցանկանում ենք իրազեկել համայնքապետարանում ներդրված և գործող Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) միջոցով աշխատանքը հեռավար եղանակով կազմակերպելու և քաղացիներին ծառայություններ մատուցելու լայն հնարավորությունների մասին։
Քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի ընձեռնված հնարավորությունների շնորհիվ չներկայանալով համայնքապետարան.
• Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին, ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին (ավագանու որոշումներ, համայնքի ղեկավարի որոշումներ), թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ: • Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ: • Հետևել ներկայացված գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների ընդունման, գրանցման և կատարման ընթացքին: • Ստանալ գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների պատասխանները (էլ․ ստորագրությամբ)։ • Ստանալ տարատեսակ տեղեկանքներ (էլ․ ստորագրությամբ): • Մասնակցել հանրային քննարկումներին: • Տեղեկանալ գույքային հարկերի, վարձակալական վճարների մասով գոյացած պարտավորություններին: • Բաժանորդագրվել համայնքային նորություններին, իրադարձություններին և հայտարարություններին: • Տեղեկանալ համայնքապետարանի կողմից տրամադրվող ծառայությունների ընթացակարգերին և ծառայություններից օգտվելու պայմաններին:
|