 ՎԱՐԴԱՆ ՇՄԱՎՈՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ծնվել է 1963 թ մարտի 13-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի ենթաշրջանի Լեռնաձոր գյուղում, ուսուցչի ընտանիքում:
Հայրը՝ Շմավոն Մամիկոնի Գևորգյանը, աշխատում էր Լեռնաձորի 8-ամյա դպրոցի տնօրեն:Մահացել է 1985 թ-ին :
Մայրը՝ Զարուհի Ենոքի Գևորգյանը, աշխատում էր Լեռնաձորի 8-ամյա դպրոցում,որպես ուսուցչուհի : Այժմ կենսաթոշակառու է :
1970թ հաճախել է Լեռնաձորի 8-ամյա դպրոց :
1978թ ուսումը շարունակել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում և այն ավարտել է 1980թ-ին
1980թ ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետի ,,Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տեխնոլոգիա
և տեխնիկա ,, բաժինը :
1985թ-ին ավարտել է ինստիտուտը և ստացել է Լեռնային ինժեների մասնագիտություն
1985թ օգոստոսի 8-ին աշխատանքի է ընդունվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի լեռնային արտադրամասում, որպես էքսկավատորավարի օգնական :
1989թ հունիսին նույն արտադրամասում նշանակվել է հերթափոխի պետ :
1989թ հոկտեմբերին ընտրվել է Զանգեզուրի պ/մ կոմբինատի շրջկոմի իրավունքներով
ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար :
1991թ ընտրվել է Հայաստանի Երիտասարդական Միության Քաջարանի քաղխորհրդի
նախագահ :
1992թ սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով և ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զորակոչվել է ՀՀ Ազգային Բանակ :
1992թ հոկտեմբերին նշանակվել է ականանետային մարտկոցի հրամանատար ;
1993թ ապրիլին նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատար ;
1994թ ապրիլին նշանակվել է հակատանկային դիվիզիոնի հրամանատար ;
1995թ մարտին զորացրվել է Բանակից :
1992-1995թթ մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին:
1995թ ապրիլի 1-ին նշանակվել է Զանգեզուրի պ/մ կոմբինատի լեռնային արտադրամասի ստորգետնյա հանքուղու տեղամասի պետի տեղակալ:
1996թ փետրվարին նշանակվել է ստորգետնյա հանքուղու պետ:
1996թ դեկտեմբերին ընտրվել է, իսկ 2001թ հունիսին վերընտրվել է Զանգեզուրի պ/մ կոմբինատի արհկոմի նախագահ:
2002թ հոկտեմբերի 20-ին ընտրվել է Քաջարանի համայնքի ղեկավար:
2005թ-ին և 2008-ին վերընտրվել է Քաջարանի քաղաքային համայնքի ղեկավար:
1983-1985թթ սովորել և ավարտել է Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել է Ժուռնալիստի մասնագիտություն:
Պահեստազորի կապիտան Է:
1988թ աղետի գոտում փրկարարական աշխատանքներին որպես փրկարար ջոկատի հրամանատարի, պարգևատրվել է ,,Փրկարար,, կրծքանշանով:
ՀՀ Երկրապահ Կամավորների Միության անդամ է ;
1997թ-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության Քաջարանի տարածքային կազմակերպության նախագահն է :
1991թ-ին ընտրվել է Քաջարանի քաղխորհրդի պատգամավոր :
1996թ-ին ընտրվել է Քաջարանի քաղաքային համայնքի ավագանու անդամ :
2005թ-ին պարգևատրվել է ,, Գարեգին Նժդեհի,, մեդալով :
2005թ-ին պարգևատրվել է ՀՀ Երկրապահ Կամավորների Միության ,,Հայաստանի երկրապահ,, հուշամեդալով և պատվոգրով :
2007թ-ին պարգևատրվել է ,,Մայրական երախտագիտություն,, մեդալով:
2008թ-ին պարգևատրվել է ,, Ադմիրալ Իսակով,, մեդալով:
2008թ-ին պարգևատրվել է Արծիվ մահապարտների միություն,, Վազգեն Սարգսյանի,, շքանշանով:
2008թ-ին պարգևատրվել է ,, Անանիա Շիրակացու,, մեդալով:
2010թ-ին պարգևատրվել է ,,Արիություն,, մեդալով:
2011թ –ին պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի ,, Պատվո,, մեդալով:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ արու զավակ:
|