Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով գույքի գնահատման 31.03.2025թ. N 15, 16, 17, 18, 19 և 20 հաշվետվությունները և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին որոշում Է. 1․ Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ տրանսպորտային միջոցները հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ 1. CHINVAN 20.4 մակնիշի տրակտորը (հաշվառման համարանիշը՝ 11-20LS) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2. CHINVAN 50.4 մակնիշի տրակտորը (հաշվառման համարանիշը՝ 11-21LS) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ 3. VAZ 21214-130-20 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 556 AL 61) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
դ/ ԼՕՏ 4. CHEVROLET NIVA 212300-55GLC մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 682 LL 70) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 3 300 000 /երեք միլիոն երեք հարյուր հազար / ՀՀ դրամ:
ե/ ԼՕՏ 5. Toyota SEQUOIA 4.7 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 777 GG 10) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 4 300 000 /չորս միլիոն երեք հարյուր հազար / ՀՀ դրամ:
զ/ ԼՕՏ 6. UAZ 315148-095 մակնիշի ավտոմեքենան (հաշվառման համարանիշը՝ 238 AP 61) օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1 800 000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար / ՀՀ դրամ:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |