Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով քաղաքացի Հայրապետ Շահենի Թորոսյանի 31․01․2025թ դիմումը և սոցիալական կարգավիճակը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1․ Սահմանել փոխադրամիջոցների արտոնություն Սյունիքի մարզի Քաջարան համանքի, Քաջարան քաղաքի Բակունցի փող․ 4/2 հասցեում հաշվառված հետևյալ փոխադրամիջոցների նկատմամբ
- MERCEDES-BENZ E 350 մակնիշի 73HT777 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար 520400 ( հինգ հարյուր քսան հազար չորս հարյուր ) ՀՀ դրամ գումարի չափով, որից մայր գումար՝ 462250 (չորս հարյուր վաթսուներկու հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ, տույժ՝ 58150 (հիսունութ հազար մեկ հարյուր հիսուն) ՀՀ դրամ
- OPEL VECTRA 1.8 մակնիշի 36FS614 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար 47200 (քառասունյոթ հազար երկու հարյուր ) ՀՀ դրամ գումարի չափով, որից մայր գումար՝ 39640 (երեսունինը հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամ, տույժ՝ 7560 (յոթ հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։
2․ Հայրապետ Թորոսյանին սույն որոշումը ստանալու պահից մինչև 2025թ․-ի մայիսի 30-ը ներառյալ իրականացնել նշված փոխադրամիջոցների Քաջարան համայնքից հաշվառումից հանելու գործողությունները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անձին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|