Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վ․ Ջհանյանի գրությունը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված «Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում» /գրանցված է սեղանամատյանում 6191/ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ Պայմանագրի 1.1-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«1.1 Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է սկսած 2025 թվականի հունիսի 1-ից տարեկան 71924963 /յոթանասունմեկ միլիոն ինը հարյուր քսանչորս հազար ինը հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի,գյուղ Գեղի Փիրլու 1 հողամաս հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ջրային նշանակության հողերից 105,292 /մեկ հարյուր հինգ ամբողջ երկուր հարյուր իննսուներկու/ հեկտար հողամաս։»
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|