Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին» օրենքի18-րդհոդվածի 1-ին մասի28-րդ կետի և «Պետականոչառևտրայինկազմակերպություններիմասին» օրենքի9-րդհոդվածի5-րդմասի դրույթներով, հաշվի առնելով«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի (այսուհետ՝ Համայնք) միջև 2025 թվականի ապրիլի 8-ին կնքված Սոցիալական օբյեկտների փոխանցման մասին մտադրությունների հուշագիրը, համաձայն Համայնքի ղեկավարի առաջարկության, Համայնքի ավագանին որոշում է․ 1. Ստեղծել «Քաջարանի թիվ 2 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել այդ կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N1 հավելվածի․
2. Ստեղծել «Քաջարանի թիվ 3 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել այդ կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N2 հավելվածի.
3. Ստեղծել «Քաջարանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել այդ կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N3 հավելվածի.
4. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N4 հավելվածի.
5. Հաստատել սույն որոշման 2-րդ կետում նշված կազմակերպության աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N5 հավելվածի.
6. Հաստատել սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպության աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N6 հավելվածի։
7. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ։
|