Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, ՀՀ <<Հարկային օրենսգրքի>>6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 46-րդ հոդվածի 6-րդ մասի, 239-244-րդ, 246-248-րդ, 251-րդ հոդվածների, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Հարկերի մասին», «Գույքահարկի մասին» օրենքների, հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2025 թվականի ապրիլի 10-ի զեկուցագիրը, Քաջարանի համայնքապետարանի կողմից տեղեկատվությունը, որի Ժիրայր Քարամյանին սեփականության իրավունքով պատկանող ՎԱԶ 21104-110-01 մակնիշի 555 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2023-2024 թվականների համար 14/04/2025թ. դրությամբ կազմում է 14010 ՀՀ դրամ, միաժամանակ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող TOYOTA IST 1.3 մակնիշի 36ZP668 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2024 թ․ 14/04/2024 թ. դրությամբ կազմում է 8628 ՀՀ դրամ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ժիրայր Քարամյանը սահմանված ժամկետում չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկի գծով իր պարտավորությունները
ՈՐՈՇԵՑՒ
1. Ժիրայր Զավենի Քարամյանից հօգուտ Քաջարանի համայնքապետարանի բյուջե գանձել 14010 (տասնչորս հազար տաս) ՀՀ դրամ որպես ՎԱԶ21104-110-01 մակնիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար և 8628/ութ հազար վեց հարյուր քսանութ /ՀՀ դրամ որպես TOYOTA IST 1.3 մակնիշի 36ZP668 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար (վճարման հաշվեհամարն է՝ 900315202144):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Քաջարան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գույքահարկի սուբյեկտին՝ որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: