Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վ․ Ջհանյանի գրությունը ևՔաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. 2009 թվականիդեկտեմբերի 29-ինկնքված«Պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում» /գրանցված է սեղանամատյանում 4573/ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ Պայմանագրի 1.1-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կերպ՝
«1.1 Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է սկսած 2025 թվականի հունիսի 1-ից տարեկան 379120500 /երեք հարյուր յոթանասունինը միլիոն մեկ հարյուր քսան հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի Հանքավան թաղամաս 24 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբեության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 555,0 /հինգ հարյուր հիսունհինգ ամբողջ զրո/ հեկտար հողամաս ընդերքի օգտագործման նպատակով։»
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանհաջորդօրվանից։ |