Այսօր: Շաբաթ, 3 Մայիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 28-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 28-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին» օրենքի18-րդհոդվածի 1-ին մասի28-րդ կետի և «Պետականոչառևտրայինկազմակերպություններիմասին» օրենքի9-րդհոդվածի5-րդմասի դրույթներով, հաշվի առնելով«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի (այսուհետ՝ Համայնք) միջև 2025 թվականի ապրիլի 8-ին կնքված Սոցիալական օբյեկտների փոխանցման մասին մտադրությունների հուշագիրը, համաձայն Համայնքի ղեկավարի առաջարկության, Համայնքի ավագանին որոշում է

1.     Ստեղծել «Քաջարանի թիվ 2 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել այդ կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N1 հավելվածի

2.    Ստեղծել «Քաջարանի թիվ 3 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել այդ կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N2 հավելվածի.

3.    Ստեղծել «Քաջարանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և հաստատել այդ կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N3 հավելվածի.

4.    Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N4 հավելվածի.

5.    Հաստատել սույն որոշման 2-րդ կետում նշված կազմակերպության աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N5 հավելվածի.

6.   Հաստատել սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպության աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N6 հավելվածի։

7.    Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ։

 


Կողմ -13

ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner