Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլ 29-ի թիվ 698-Ն որոշման Հավելված 2-ի 39-րդ կետի 1-ին ենթակետի, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1․Թույլատրել Քաջարան համայնքի ղեկավարին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց անվամբ հաշվառված, սակայն դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու։
2․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |