Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո ս.թ. հոկտեմբերի 3-ին և 4-ին Փարիզում գտնվող «Station F» ստարտափային կամպուսում տեղի կունենա «FrancoTech» տնտեսական ֆորումը:            «FrancoTech»-ի հիմնական նպատակներն են նորարարության ոլորտում ֆրանսերենի խթանումը, ֆրանկոֆոն տնտեսական ուղղության զարգացումը, գործարար հանդիպումների նպաստումը։ Ֆորումի շրջանակներում նախատեսվում են թեմատիկ քննարկումներ, ֆրանկոֆոն ձեռնարկատերերի համար նախատեսված ցուցադրություններ, B2B  ձևաչափով գործնական հանդիպումների, մրցույթներ։            ... Մանրամասն
11.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ   Հարգելի բնակիչներ հայտնում ենք Ձեզ, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումը, որի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կարող են ձեռք բերել նաև շարժական կթի ագրեգատներ։ Շարժական կթի ագրեգատների գները տատանվում են 300-ից 500 հազար դրամի միջակայքում։ Դրանց օգտագործումը կարող է նպաստել կաթի որակական և անվտանգության ցուցանիշների բարելավմանը և դրանց համապատասխանեցմանը ստանդարտներով սահմանված չափանիշներին։     ... Մանրամասն
06.07.24 Համահամայնքային շաբաթօրյակ
Քաջարանի համայնքապետարանի կազմակերպած համահամայնքային շաբաթօրյակին մասնակցեցին համայնքային ենթակայության կառույցներ, կազմակերպություններ, տնտեսվարողներ, անհատներ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ն` իր տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։
Շաբաթօրյակի աշխատանքները համակարգեց Քաջարան համայնքի Կոմունալ տնտեսություն ՓԲԸ։
05.07.24 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՈՒՂԵՐՁ
Սիրելի՛ հայրենակիցներ,ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ։Այսօր միևնույն ժամանակ մենք նշում ենք պետական խորհրդանիշների օրը, ինչը օրվա խորհուրդը կրկնակի տոնական ու կարևոր է դարձնում:Սահմանադրությունը մեր անկախ պետականության բարձրագույն խորհրդանիշն է, որը մեզ հետ ճանապարհ է անցել նաև փոփոխությունների միջոցով։Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման հարցում։Այդ ճանապարհը դյուրին չի եղել, սակայն քարը քարին դնելով` կերտեցինք և շարունակելու ենք հղկել, բյուրեղացնել այն կարևոր արժեքները, որոնք բխում են Սահմանադրությունից, ինչը հենց այդ արժեքների երաշխավորն ու հենարանն է։Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն ... Մանրամասն
04.07.24 ՀՀ–ՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:
Ծրագիրը իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝
https://www.youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ
04.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կազմակերպում է վերապատրաստման դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:Դասընթացը կազմակերպվում է Գորիսի պետական համալսարանում (ք. Գորիս, Ավանգարդ 2, հեռ.՝ 077-33-76-90):Վերապատրաստման դասընթացին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և (կամ) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.1) դիմում՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտորի անունով (Ձև 2, լրացվում է տեղում),2) 3x4 չափի մեկ լուսանկար,3) բարձրագույն կրթության ... Մանրամասն
04.07.24 "ԼԻԼԼԱ" ՎՈԿԱԼ ՔԱՌՅԱԿԸ ՔԱՋԱՐԱՆՈՒՄ
"Լիլլա" վոկալ քառյակը (Դիանա Այվազյան, Մարիաննա Գևորգյան, Աննա Խաչատրյան, Մարիամ Հովհաննիսյան) Քաջարանի արվեստի դպրոցի բեմում հանդես եկավհամաշխարհային և հայկական երաժշտությամբ` անդրադառնալով և' աշխարհահռչակ անուններին, և' այն երաժշտական տեսակներին, որոնք գրեթե անհայտ են Հայաստանում:Նրանց լայն և ընդգրկուն երգացանկը ներառում է և' հնագույն երաժշտությունը՝ պալեստրինայից մինչև Կաստելինի, Նիկոլա Կլեմանբոյից մինչև Դեպրե, Նարեկացուց և Շնորհալուց մինչև Կոմիտաս, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների բազմաթիվ մշակումներ՝ Երկանյան, Բաբա Թորոսյան և իհարկե, Կոմիտաս Վարդապետի մշակումները:Քառյակը մասնակցում է բազմաթիվ համերգային միջոցառումների, ինչպես նաև հանդես է գալիս համերգային ծրագրերով երևանյան և մարզային ... Մանրամասն
01.07.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
   Հարգելի բնակիչներ տեղեկացնում ենք, որ 2024-2025 ուս․ տարվանից ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ մեկնարկում է «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն»  նոր մագիստրոսական կրթական ծրագիրը։Ծրագրի ներդրման անհրաժեշտությունը բխել է ժամանակակից կրթության, շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև տեղական և միջազգային աշխատաշուկայի կարիքներից և առաջնահերթություններից։Այն եզակի է և Հայաստանում իրականացվում է առաջին անգամ։Կրթական ծրագրի համար մշակվել է շուրջ 20 մասնագիտական առարկա,որոնցից շատերը ևս առաջին անգամ են դասավանդվելու Հայաստանում։Դասախոսական կազմում ընգրկված են համապատասխան ոլորտների ... Մանրամասն
26.06.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2024թ․ հուլիսի  4-ին ժամը 14։30-ին Սյունիքի մարզի Քաջարանի մշակույթի պալատում  /հասցեն՝  ք․Քաջարան ,Լեռնագործների 2/ տեղի կունենա  «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի 110 կՎ  «Ագարակ» օդային գծի տեղափոխում «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքից և 220 կՎ օդային գծի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության ... Մանրամասն
26.06.24 ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԳԵՏԵՐԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐ
Հարգելի բնակիչներ,
կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։
Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:
⛈ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։
Հղումը ստորև 👇👇👇
25.06.24 ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Հարգելի բնակիչներ,կայացավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի ավագանու չորրորդ​ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով․1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N1, N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։3. Կազմակերպությունների կողմից վճարված ռոյալթիներից համայնքին կատարված մասհանումների ծախսման՝ Քաջարան համայնքի 2024 թվականի ծրագրում կատարվող փոփոխությունները հաստատելու և Քաջարան համայնքի ավագանու 26.04.2024 թվականի N 31-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու ... Մանրամասն
21.06.24 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Քաղաքացիները հանդես եկան` դրամական աջակցության, աշխատանքի տեղավորման, քաղաքաշինական և անձնական բնույթի այլ հարցերով:
Ոլորտային պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը ըստ անհրաժեշտության քննարկեց ընդունելության եկած քաղաքացիների բարձրացրած հարցերը, լրացուցիչ պարզաբանումներ կատարեց և դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց։
19.06.24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024 թվականի հունիսի 25-ին ժամը 16։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ​ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով․ 1.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N1,  N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի  2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։3. Կազմակերպությունների կողմից վճարված ռոյալթիներից համայնքին կատարված մասհանումների ծախսման՝ Քաջարան համայնքի 2024 թվականի ծրագրում կատարվող փոփոխությունները հաստատելու և Քաջարան համայնքի ավագանու ... Մանրամասն
12.06.24 ԿԱՅԱՑԱՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Քաջարանի արվեստի դպրոցի 2023-2024թթ. ուսումնական տարվա հաշվետու համերգ-ցուցահանդեսի ժամանակ կրկին իրենց գեղեցիկ համարներով և կատարումներով փայլեցին դպրոցի սաները։
Շնորհակալություն Քաջարանի արվեստի դպրոցի ողջ անձնակազմին` մատաղ սերնդի մշակութային դաստիարակության գործում մեծ ավանդի և ներդրման համար։
29.05.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքի, ինչպես նաև ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2024թ․ հունիսի  11-ին՝  ժամը 14։00-ին,ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք․Քաջարան, Լեռնագործների 4) տեղի կունենա «ՍԵԼԲԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «ՀՀ Սյունիքի մարզի Կարդի գրանոդիորիտների հանքավայրի շահագործման աշխատանքների» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում /4-րդ փուլ/։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am),կամ ք․ Երևան,Բուզանդի ... Մանրամասն
29.05.24 ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Հարգելի բնակիչներ,
2024 թվականի մայիսի 29-ին կայացավ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստը, հետևյալ օրակարգով`
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
22.05.24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ


2024 թվականի մայիսի 29-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ​ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով․ 

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
  2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ 
  3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
10.05.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Քաջարան համայնքում  սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և սոցիալական ներառման գործընթացն ապահովող հանձնաժողովի ստեղծման մասինՔաջարան համայնքի ղեկավարը նախաձեռնում է  համայնքում ստեղծել սոցիալական ծառայությունների մասնակցային պլանավորման և սոցիալական բարեփոխումների գործընթացն ապահովող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):Հանձնաժողովի ստեղծման նպատակն է  նպաստել համայնքում սոցիալական կարիքների բացահայտմանը, կարիքներից բխող մասնակցային սոցիալական ծրագրերի մշակմանը,  դրանց իրականացման համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, համայնքի կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը։            ... Մանրամասն
09.05.24 ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ 79-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՈՒՂԵՐՁ
Սիրելի՛ հայրենակիցներ,ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակների 79-րդ տարեդարձի կապակցությամբ: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու նոր հնարավորություններ ընձեռեց միութենական երկրներին՝ այդ թվում նաև հայ ժողովրդին: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին խաղաղության պահպանման համար և նրանց մեջ եղան նաև քաջարանցիներ՝ ովքեր քաջաբար նահատակվեցին, ոմանք անհայտ կորածի կարգավիճակ ստացան, ոմանք էլ վերադարձան վիրավոր:Այսօրը ևս մեկ առիթ է մեր խոնարհումը բերելու և հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն հերոսներին, որոնց անկոտրում կամքի, արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվեց խաղաղ ապրելու իրավունք:Ցավոք՝ Հայրեկան մեծ պատերազմի ... Մանրամասն
09.05.24 ՄԱՅԻՍԻ 9-Ը ՔԱՋԱՐԱՆՈՒՄ
Մայիսի 9-ի միջոցառումները Քաջարան քաղաքում մեկնարկվեց համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyanի գլխավորությամբ։ Համայնքի ղեկավարը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combineի գործադիր տնօրեն` Андрей Синяковը քաջարանցիների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեդրում կատարեցին Եղբայրական գերեզմանատանը, որտեղ Քաջարանի հոգևոր հովիվ՝ տեր Շիրակ քահանա Խանոյանը հոգևոր կարգ կատարեց։Այնուհետև ներկաները ծաղկեդրում կատարեցին ռուս օդաչուների գերեզմանատանը և շարժվեցին դեպի Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու։ Համայնքի ղեկավարի օրվա ուղերձից հետո մեկնարկվեց համերգային ծրագիր, որտեղ օրվա խորհրդին համահունչ՝ իրենց գեղեցիկ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10


Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner