Այսօր: Ուրբաթ, 2 Մայիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱԳԱՂԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/03/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/03/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի մարտի 11-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերերդ նստաշրջանի  նիստը հետևյալ օրակարգով․

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։

2.Կազմակերպությունների կողմից վճարված ռոյալթիներիցՔաջարան համայնքի կատարած մասհանումների ծախսման 2024 թվականին իրականացված ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին։

3.Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին։

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Քաջարան Բակունցի փողոց 5Ա հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող քաղաք Քաջարան Գայի փողոց 2/20 հասցեում  հասցեում գտնվող տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։

6.Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Գեղի գյուղում գտնվող հողամասը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու համաձայնություն տալու մասին։

8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 

Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner