Այսօր: Շաբաթ, 4 Հուլիսի 2020թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 417
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 200-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-81, qajaran.syunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2020 թվականի N 200-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ  հոդվածի 2-րդ մասի 22-րդ, 24-րդ կետերով  և   42-րդ  հոդվածի 10-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ    2387-Ն որոշուման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Լեռնաձոր գյուղի 2-րդ թաղամաս թիվ 1տան բնակիչ Արտաշես Վարոսի Հովհաննիսյանի  դիմումը՝  ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.        Հայաստանի Հանրապետության,  Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Լեռնաձոր  գյուղում  գտնվող Արտաշես Վարոսի Հովհաննիսյանին, որպես  ժառանգություն ընդունած ժառանգի՝ սեփականության  իրավունքով պատկանող  բնակելի տանը և տնամերձ հողամասին    (ժառանգության իրավունքի վկայագիր՝ 833-20200511-84-4546637)  տալ հասցե`  Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գ.  Լեռնաձոր2-րդ թաղամաս,  տուն  1:

 

2.        Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված    կարգով: 

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner