Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 241-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2019 թվականի N 241-Ա

Հ Հ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳԵՏԱՓՆՅԱ 1,7 ՀԱՍՑԵՈՒՄ <<ԶՊՄԿ>>ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 5,2484 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՌՆԵՐԻ ԲԱՑՎԱԾՔՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով,Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն, 2003թվականի ապրիլի 17-ի <<Բազմաբնակարան բնակելի շենքերի , բնակարանների , անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին>> թիվ 470-Ն որոշմամբ և հաշվի առնելով << ՀՈՎԱՐՍ ՇԻՆ>> ՍՊԸ-ի 11.01.2019թ., 18.01.2019թ., 05.02.2019թ. և 07.02.2019թ. տրված տեխնիկական եզրակացություններն ու <<ԶՊՄԿ>> ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ն. Ամբարյանի  դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11012019-09-0023 վկայականի համաձայն ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ք. Քաջարան, Գետափնյա 1,7 հասցեում գտնվող <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին  սեփականության իրաունքով  պատկանող  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության   5,2484 հա սպասարկման հողամասում ինքնակամ կառուցված  467,9 քառ.մ ընդհանուր արտաքին /421.64 քառ.մ ներքին/ մակերեսով վարչական շենքի 1-ին և 2-րդ հարկերում կցակառույցները և 3-րդ հարկը ամբողջությամբ (1-ին հարկում՝ 20,6 քառ.մ արտաքին /15.42 քառ.մ ներքին/ մակերեսով, 2-րդ հարկում՝ 20,6 քառ.մ արտաքին /15.24 քառ.մ ներքին/ և 3-րդ հարկում՝ 426,7քառ.մ արտաքին /390.98 քառ.մ ներքին ) , 28,9 քառ.մ արտաքին /23.05 քառ.մ ներքին/ մակերեսով պահակակետը, 47,9 քառ.մ արտաքին /30.92 քառ.մ ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը, 163.7 քառ.մ արտաքին /144.8 քառ.մ ներքին/ մակերեսով պահեստը, 37,31 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով 4 (չորս) միավոր հենապատերը  և 5 (հինգ)  միավոր դռան բացվածքները, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես << ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի սեփականություն:

 

   1.1.Նշված շինությունները, որպես սեփականություն ձեռք բերելու համար շինարարություն իրականացրած <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ին առաջարկել վճարելու համայնքային բյուջե օտարման համար սահմանված հետևյալ վճարները՝ (467.9+28.9+163.7+47.9+37.31)x0,11x15000=1 230 422,0 (մեկ միլիոն երկու հարյուր երեսուն հազար չորս հարյուր քսաներկու) ՀՀ դրամ  շինությունների և 5 x 10 000=50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ բացվածքների համար:

 

2. Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner