Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018 թվականի N 11-Ա որոշումներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 2-րդ փողոց 34 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (ծածկագիր 09-109-0015-0023) Վարդան Ռազմիկի Պապյանի կողմից ինքնակամ կառուցված 9,0 ք.մ. արտաքին / 8,4 ք.մ. ներքին / մակերեսով օժանդակ շինությունը, 27,0 քմ մակերեսով ծածկը, 1,8քմ արտաքին /1,6 քմ ներքին/ մակերեսով սանհանգույցը՝ 0,06198 հա բնակավայրերի նշանակության սպասարկման հողամասով՝ ընդհանուր 293800 / երկու հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամով, որից 9,0քմx0.0536x20000=9700 ( ինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ օժանդակ շինության, 27,0քմx0.0536x20000=28950 (քսանութ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ ծածկի, 1,8քմx0.0536x20000=1950(մեկ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ սանհանգույցի, 37,8քմx 141,9= 5400 ( հինգ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, 582քմx141,9x3=247800(երկու հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ հողամասի համար ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վարդան Ռազմիկի Պապյանին / ն/ք՝ 015043599,տրված 14/06/2023թ, 061-ի կողմից/։
2 Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: