Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 229-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2020 թվականի N 229-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղաքացի Ռաֆիկ Ռուբենի  Խաչատրյանը  հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, ‹‹Գույքահարկի մասին›› ՀՀօրենքով  սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու իր պարտականությունը, ինչի հետևանքով 2020 փետրվարի 24-ին    ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/կետով Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝/թիվ 47/գ2020/ գույքահարկի գումարի գանձման վերաբերյալ քննելու օրակարգով: ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենք ի նորմերին համապատասխան հարուցված և հետագայում իրականացված վարչական վարույթի  ընթացքում ՝ վարչական  գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննրկման  արդյունքում պարզվեց հետևյալը.

Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքները

Համաձայն համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի և ՃՈ Կապանի ՀՔԲ տրամադրված տվյալների՝ քննարկվող գույքը՝ ՀՈՆԴԱ CRV2,0 մակնիշի 14ՏՏ979պ/հ փոխադրամիջոցը սեփականության իրավունքով պատկանում է Ռաֆիկ Խաչատրյանին, միաժամանակ վերջինս հանդիսանում է ‹‹Գույքահարկի մասին›› ՀՀ օրենքով  հարկվող օբյեկտ, և վճարման ենթակա գույքահարկը կազմում 57600 ՀՀ դրամ, ինչը սահմանված  ժամկետում չի վճարվել:  Ավելին՝ գույքահարկը օրենքով նախատեսված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է նաև տույժ՝ 7214ՀՀ դրամի չափով:

Ս/թ փետրվարի 16-ին  պատշաճորեն ծանուցվել է 2020թ  փետրվարի 24-ին, ժամը 11։00-ին, կայանալիք հարուցված վարչական վարույթի լսումների մասին/հիմք 16/02/2020թ փոստային անդորրագիրը/:

 Վերջինս ներկայացել է վարչական վարույթի լսումներին և միջնորդություն հարուցել այն մասին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում  գտնվող աշխատանքային վեճով պայմանավորված ակնկալում է ֆինանսական փոխհատուցում, որի պայմաններում կկարողանա վճարել գույքահարկի պարտքը , խնդրել է վարչական վարույթը կասեցնել։ 24/02/2020թ Քաջարան համայնքի ղեկավարի թիվ 94-Ա որոշմամբ վարույթը կասցվել է մինչև 60 օր լրանալը։

Ս/թ հունիսի 11-ի դրությամբ   Ռաֆիկ Խաչատրյանը դեռևս չէր մարել գույքահարկի պարտքը, սակայն արդեն ավարտվել էր կասեցումն առաջադրած հանգամանքները, ուստի վարչական վարույթը շարունակվել է և նշանակվել են վարչական լսումներ ս/թ հունիսի 19-ին ժամը 12։00-ին։ Վերջինս չէր ներակայացել վարչական լսումներին։

Վարչական ակտ ընդունելու իրավական հիմնավորումները

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: ‹‹Գույքահարկի  մասին›› ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ գույքահարկը սեփականության   իրավունքով  նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված է հարկ վճարողների տնտեսական գործունեության  արդյունքներից, իսկ նույն  օրենքի 13 հոդվածի՝ օրենսդրության սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է՝ համայնքի վարչական տարածքում  գտնվող  շինությունների համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ‹‹Հարկերի մասին›› ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժմակետանց  յուրաքանչյուր օրվա համար  հարկ  վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի  գումարի 0.15% -ի չափով: Համաձայն ‹‹Տեղական ինքնակառավարման  մասին›› ՀՀ օրենքի 38 հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի , համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը,  միաժամանակ համայնքի ղեկավարը  տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված  կարգով կիրառում է համապատասխան միջոցներ, իսկ նույն օրենքի 35 հոդվածի  1-ին մասի 26-րդ կետով՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։

Համաձայն ‹‹Հարկերի մասին›› ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի՝ հարկային պարտավորությունների գծով  գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից  ժամանակին  չվճարված  գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

 Ղեկավարվելով ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Վարչական վարույթի մասնակից Ռաֆիկ Ռուբենի  Խաչատրյանից հօգուտ Քաջարան համայնքի բյուջե գանձել 64814/վաթսունչորս հազար ութ հարյուր տասնչորս/ՀՀ դրամ որպես ՀՈՆԴԱ CRV2,0 մակնիշի 14ՏՏ979 պ/հփոխադրամիջոցի ենթակա գույքահարկի գումար, որից 7214 ՀՀ դրամը որպես պարտավորությունը  չկատարելու արդյունքում  հաշվարկված տույժ:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ՝նույն ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 88 հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման  միջոցով, անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner