Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 330-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 330-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը և <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> թիվ 225-Ն օրենքը, 2005թ դեկտեմբերի 29-ի «Անշարժ  գույքի` ըստ դրա գտնվելու վայրի  հասցեավորման, ինչպես  նաև  անշարժ գույքի   հասցեների  ռեեստրի   ստեղծման  և   վարման   կարգը  սահմանելու   մասին»  թիվ    2387-Ն  որոշումը, հաշվի առնելով 2107.2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023AYBBBB), <<Զեփյուռ Արտ>> ՍՊ ընկերության 02082023թ  տեխնիկական  եզրակացությունը և ք Քաջարան Լեռնագործների փ. շենք 13, բն26 բնակիչ Մարութ Կոմունարի Թովմասյանի դիմումը `

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԵՄ

1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 9 շենքում Մարութ Կոմունարի Թովմասյանին,Գոհար Յուրիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում (վկայական N 524506) ինքնակամ կառուցված կցակառույցը,  որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված են քաղաքաշինական նորմերով ու կանոններով, ճանաչել օրինական:

2.Պարտավորեցնել Մարութ Կոմունարի Թովմասյանին,Գոհար Յուրիկի Ստեփանյանին ինքնակամ կառուցած կցակառույցի համար տեղական բյուջե վճարել 5,9x0,1209x20000=14300 (տասնչորս  հազար երեք հարյուր) ՀՀ դրամ կցակառույցի համար։

 3Վերը նշված տարածքին տրամադրել հասցե՝Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաք,Լեռնագործների փողոց 9 շենք 33 տարածք։

4 Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները` 60-օրյա Ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner