Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,26481 հա բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել հասցե՝
ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց, 2-րդ փողոց 100/1 հողամաս։
2․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: