Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող գույքերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին» թիվ 56-Ա որոշումը և 2024 թվականի ապրիլի 16-ին աճուրդի կազմակերպչի կողմից կազմակերպած աճուրդի թիվ 10 արձանագրությունը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող ԳԱԶ 3102-121 մակնիշի ավտոմեքենան /հաշվառման համարանիշը՝ 304 ԼԼ 11/ 316880 /երեք հարյուր տասնվեց հազար ութ հարուր ութսուն/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող Արարատ Արկադյայի Ստեփանյանին /AS 0399068, տրված 17.10.2018թ. 061 կողմից/:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: