Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 մայիսի 2020 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ՔԱՋԱՐԱՆ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 12/1ՀԱՍՑԵՈՒՄ ԱՆԱՍՏԱՍ ՍՏԵՓԱՆՈՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 23.5 Ք.Մ. ԱՐՏԱՔԻՆ /19.53Ք.Մ. ՆԵՐՔԻՆ/ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿՆ ՈՒ 23.5Ք.Մ ԱՐՏԱՔԻՆ /19.53Ք.Մ. ՆԵՐՔԻՆ/ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 0.00235 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմա նմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16 կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3 կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն և Քաջարան համայնքի ավագանու 16 մարտի 2018թվականի N 11 որոշումների, հաշվի առնելով Քաջարան  քաղաքի Լեռնագործներ փողոց  թիվ 5 շենքի 20  բնակարանի բնակիչ  Անաստաս Ստեփանոսի Գևորգյանի դիմումը ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

 

1. ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, ք. Քաջարան, Լեռնագործներ  փողոցի թիվ  12/1  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (վկայական N 25032020-09-0011) Անաստաս Ստեփանոսի Գևորգյանի կողմից ինքնակամ կառուցված 23.5 ք.մ.արտաքին /19.53 ք.մ.ներքին/ մակերեսով ավտոտնակը, 23.5 ք.մ արտաքին /19.53 ք.մ. ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը 0.00235 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասով՝ընդհանուր 96585 /իննսունվեց հազար հինգ հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամով, որից  23.5x0.11x10000 =25850 (քսանհինգ հազար ութ հարյուր հիսուն) ՀՀ դրամ ավտոտնակի, 23.5x0.11x20000=51700 (հիսունմեկ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ օժանդակ շինության  և 23.5 x 0.0135x 60000=19035 (տանինը հազար երեսունհինգՀՀ  դրամ հողամասի համար  ուղղակի  վաճառքի միջոցով օտարել Անաստաս Ստեփանոսի Գևորգյանին:                                                                                                                                                                                                                                                                                                                    

2.Աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության,տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner