Հիմք ընդունելով Ա/Ձ Արթուր Հարությունյանի մայիսի 18-ի հայտը, ղեկավարվելով <<Գովազդի մասին>> ՀՀ օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 -րդ կետով, 42 -րդ հոդվածի 12-րդ կետով և համաձայն Քաջարանի համայնքապետարանի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին ավագանու 23 դեկտեմբեր 2019 թվականի N 49- Ն որոշման՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Լեռնագործների փողոց շենք 10 հասցեում գործող Ա/Ձ Արթուր Հարությունյանին տալ 0.7 ք/մ մակերեսով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն: