Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33, 34-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Քաջարան համայնքի ղեկավարի 18 նոյեմբերի 2020թ․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոց թիվ 4/4 հասցեում գտնվող տարածքին կից ինքնակամ կառուցված կցակառույցների օրինականացման եվ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 349-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1․ Որոշման 1-ին պարբերությունում <<0.01871 հա բնակավայրերի նշանակության հողամասի վրա>> բառերը փոխարինել <<0.01341 հա բնակավայրերի նշանակության հողամասի վրա>> բառերով: Իսկ 2-րդ պարբերությունում <<0.0056 հա բնակավայրերի նշանակության>> բառերը փոխարինել <<0.00187 հա բնակավայրերի նշանակության>> բառերով: