Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 հոկտեմբերի 2019 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով ՀՀ Սյունիքի մարզի  Քաջարան համայնքում <<Տելիա-Մայնինգ>> ՍՊԸ-ի կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի    համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության  կողմից 2019 թվականի -ին կազմված թիվ արձանագրությունն ու կից փաստաթղթերը

պարզեցի`

 Վարչական իրավախախտում կատարած <<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությունն Քաջարան համայնքի Գեղավանք 3-րդ փողոցի թիվ 8 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,25հա հողատարածքի վրա ինքնակամ կառուցել է 482,75քմ ներքին մակերեսով կայանային հանգույց՝ <<ՓՀԷԿ-ի շենք/ և 464,74քմ ներքին մակերեսով բաց էլեկտրաենթակայան, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն նախատեսված  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով։  Միաժամանակ <<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությունը վերը նված հասցեում թույլ է տվել շինարարության ընթացքում նախագծահաշվային փաստաթղթերի էական շեղումներ, որոնք   չեն ազդում շենքի շինության ամրության , կայունության  կամ հուսալիության վրա, վտանգավոր չեն մարդկանց և շրջակա  միջավայրի  համար և կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում  շինարարական աշխատանքները,  փաստորեն կատարել է արարք, որը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578 հոդվածի 1-ին մասին։ Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,    

որոշում եմ ՝

1<<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությանը   վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք  200000/երկու հարյուր հազար/ՀՀ դրամի չափով։

2.<<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությանը   վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1578 հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտման համար ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք  50000/հիսուն հազար/ՀՀ դրամի չափով։

3<<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերության կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին՝ սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում: 
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական  ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
5. Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել
<<Տելիա Մայնինգ>> ՍՊ ընկերությանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner