Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի դ ենթակետով և հաշվի առնելով Վարդան Լավրենտի Ծատրյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Սեփականության իրավունքով պատկանող Վարդան Լավրենտի Ծատրյանին (վկայական N 12122022-09-0020) Քաջարան համայնքի, Լեռնաձոր գյուղի 5-րդ թաղամաս թիվ 5 հասցեում գտնվող գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ.
ա/ 0.2181 հա մակերոսով հողամասին՝
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 5-րդ թաղամաս, 5 բնակելի տուն:
բ/ 0.1 հա մակերոսով հողամասին՝
Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Լեռնաձոր, 5-րդ թաղամաս, 5/1 անասնաշենք:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: