Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդհոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ Սյունիքի մարզի քաջարան համայնքի ղեկավարի 25 փետրվարի 2021 թվականի ՙՙՄովսես Մարատի Մովսիսյանին Քաջարանի համայնք Լեռնաձոր գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի անջրդի 0.98369հա վարելահողը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին՚՚ թիվ 140-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման մեջ ավելացնել թիվ 3 պարբերությունը և շարադրել հետևյալ կերպ՝
<<3. Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև քսանհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:>>