Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 251-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 251-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ  «Համայնքային ծառայությանմասին»օրենքի 14-րդ հոդվածի,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի ղեկավարի 2023 թվականի մարտի 28-ի N 140-Աորոշման N 1 հավելվածով հաստատված կարգի դրույթներով  և հիմք ընդունելով <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին,, ՀՀտարածքայինկառավարմաննախարարի 2006թօգոստոսի 29-ի N_13-Նհրամանը

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզիՔաջարանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար խմբի  համայնքային ծառայության թափուր պաշտոններ  զբաղեցնելու համար նշանակել մրցույթի օր՝   2024 թվականի  մայիսի   22-ին,  հետևյալ թափուր պաշտոնների համար՝ 

11 քաղաքաշինության, հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ (ծածկագիր 21-2)

12 եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի պետ (ծածկագիր 21-5)։

2. Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար խմբի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2024 թվականի  մայիսի  22-ին  կայանալիք մրցույթի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի:

 3․ Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ` Աշխեն Սարգսյանին ։

4․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(30.21 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner