ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ 2021 թվականի հոկտեմբերի 3-5-ը կազմակերպում է #DEMOCoDesign Lab սոցիալական նորարարության միջոցառումը։
Լաբը իրականցվում է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի մշակել նախագծեր, որոնք կառնչվեն ՏԻՄ-երի լիազորությունների շրջանում մատուցվող համայնքային ծառայությունների կառավարմանը, որակի բարելավմանը, վերապրոֆիլավորմանը և հնարավոր նոր ինքնածախսածածկվող (ծառայության դիմաց ստացվող վճարները ամբողջությամբ ծածկում են ծառայության մատուցման ծախսերը) ծառայությունների նախագծմանը, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակներում համայնքային ծառայությունների վերափոխմանը կամ նոր ծառայությունների ներդրմանը։
Եռօրյա #DEMOCoDesign Lab-ի ընթացքում մրցույթով ընտրված 6 թիմեր կներկայացնեն իրենց նախնական գաղափարները և փորձագետների օգնությամբ կմշակեն և կդարձնեն նորարարական նախագծեր: Հաղթող նախագծերը կստանան մինչև 4000 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցություն` նախագծերը կյանքի կոչելու և իրականացնելու համար:
Մանրամասներին և թեմատիկ ուղղություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://cutt.ly/UW20rMC
Ծրագրային գաղափարներ կարող են ներկայացնել ՀՀ 52 բազմաբնակավայր (խոշորացված) համայնքները ներկայացնող թիմերը։
#DEMOCoDesign Lab-ին մասնակցելու համար թիմերը պետք է բաղկացած լինեն նվազագույնը 5 անդամներից, որոնցից առնվազն մեկը պետք է լինի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում ներգրավված անձ (աշխատակազմի ներկայացուցիչ, ավագանու անդամ), մասնակից ով՝ կունենա ծրագրերի նախագծման ու իրականացման փորձառություն, ինչպես նաև նորարար գաղափարների հեղինակ և/կամ իրականացնող, և/կամ փորձառություն ունեցող անդամ։
Հետաքրքրված թիմերը՝ մինչև 2021թ․ սեպտեմբերի 20-ը, կարող են ուղարկել իրենց նախնական գաղափարները հետևյալ հղումով` https://cutt.ly/dW1YAnr :
Հարգանքով՝
ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի թիմ