|
ՏՐԱՆՇ 4 ՔԱՋԱՐԱՆ – ԱԳԱՐԱԿ ՀԱՏՎԱԾ
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման շրջանակներում
|
|
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4 նախատեսվում է՝
ա) իրականացնել Քաջարան-Ագարակ շուրջ 45 կմ ընդհանուր երկարությամբ հատվածի մանրամասն նախագծման աշխատանքները;
բ) վերակառուցել Ագարակ-նախագծվող Քաջարանի թունելի ելք շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածը, որի իրականացման շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման ազդեցությունները պետք է ենթարկվեն Մանրամասն Չափագրման Ուսումնասիրությունների, գնահատվեն և համապատասխանաբար փոխհատուցվեն: Նշված ազդեցությունները ամբողջական և լիարժեք ուսումնասիրելուց և գնահատելուց հետո մշակվելու է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Սյունիքի մարզի ազդակիր համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն ՀՕՏԾ պատրաստման նպատակով իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ազդեցության ենթակա անձանց փոխհատուցման իրավունքների և սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների լուծման մեխանիզմի մասին:
Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.
Հանրային լսումների ժամանակացույց
|
N
|
Համայնք
|
Ամսաթիվ
|
Ժամ
|
Վայր
|
1
|
Քաջարան
|
06.10.2021
|
11:00
|
Համայնքապետարանի դահլիճ
|
2
|
Լեռնաձոր
|
3
|
Մեղրի
|
04.10.2021
|
11:00
|
Համայնքապետարանի դահլիճ
|
4
|
Գուդեմնիս
|
04.10.2021
|
15:00
|
Լեհվազի գյուղապետարանի դահլիճ
|
5
|
Լեհվազ
|
6
|
Լիճք
|
05.10.2021
|
15:00
|
Լիճքի գյուղապետարանի դահլիճ
|
7
|
Տաշտուն
|
8
|
Վարդանիձոր
|
05.10.2021
|
11:00
|
Գյուղապետարան դահլիճ
|
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ
|