Քաջարան համայնքի հարգելի՛ բնակիչներ․․․․
Հրավիրում ենք Ձեզ Քաջարան համայնքի 2023թ. բյուջեի հանրային քննարկմանը: Վստահ ենք, որ այն կիրականանա կառուցողական մթնոլորտում, կօգնի վերհանել և լուծել համայնքի առաջնահերթ հիմնախնդիրները:
Բյուջեի հանրային քննարկումը տեղի կունենա համայնքապետարանի նիստերի դահլիճում դեկտեմբերի 8-ին, ժամը՝ 15:00:
Քաջարանի համայնքապետարանն ակնկալում է համայնքի ավագանու անդամների, հասարակական կազմակերպությունների և բնակչության շահագրգիռ մոտեցումը ու ակտիվ ներգրավվածությունը բյուջեի քննարկմանը:
2022թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը ներառյալ, խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ: Առաջարկությունները կարող եք ուղարկել qajarancity@mail.ru էլ.հասցեին:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: